ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին, որը «Հաղթանակ» կուսակցությունով մասնակցում է սեպտեմբերի 17-ի կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, բացարձակապես չի կաշկանդում, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նույնպես մասնակցում են ավագանու ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիկտոր Մնացականյանը:

Վիկտոր Մնացականյանը նշեց, որ իրենց շանսերը գնահատում են բավականին լավ. «Կուսակցության ցուցակը պատրաստ է, մնացել է մի քանի շտկում: Մի քանի օրից ամբողջական ցուցակը կներկայացնենք»:

Նա հայտնեց, որ վաղը գումարելու են կուսակցության քաղխորհրդի նիստ եւ առաջին 15 համարը կհստակեցվի. «Մեզ համար կուսակցության համարները ինքնանպատակ չեն, մենք առաջնորդվում ենք ի շահ Երեւանի: Փորձում ենք որոշել, թե ով որքան շատ բան կարող է մայրաքաղաքի համար անել: Մեր խնդիրներն ավելի մասնագիտական, այլ ոչ թե քաղաքական, այսպես ասած՝ ներդաշնակ թիմ ենք»:

Հիշեցնենք, որ առաջադրումների վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է, իսկ գրանցումը կիրականացվի մինչև օգոստոսի 18-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 23-ից, կավարտվի սեպտեմբերի 15-ին։ Հուլիսի 14-ի դրությամբ Երևանի ընտրողների թիվը 823 559 է՝ մինչդեռ 2018 թվականին եղել 848 343։

Մինչ օրս Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան), «Ապրելու երկիր» (Մանե Թանդիլյան), «Լույս» (Դավիթ Խաժակյան), «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության), «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան), «Ուժը Հայրենյաց» (Նելլի Հարությունյան), «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան) կուսակցությունները։

ՄԵԴԻԱ

«Երևանում տենդերների մաֆիա է ձևավորվում, կա նաև կառուցապատողների մաֆիա» Վիկտոր Մնացականյան

Երևանում պարենային անվտանգության մասին

«Ձյունիկ» սառնարանի, ալրաղացի քանդման, «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհի, պատերազմների և աղետների ժամանակ Երևան քաղաքի պատրաստ լինելու մասին։

Ստեփանակերտը եւ Երեւանն անվտանգային նույն շղթայում են

ArmLur.am-ի հետ զրույցում «Հաղթանակ» կուսակցության նախագահ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը հակիրճ անդրադարձել է այսօր Ստեփանակերտի վրա տեղի ունեցած լայնամասշտաբ հարձակմանը. «Ստեփանակերտը եւ Երեւանը անվտանգային նույն շղթայում են գտնվում, այն ինչ կատարվում է Ստեփանակերտում, նույնը կարող է կրկնվել Երեւանում: Ես միշտ բարձրաձայնում եմ, որ Երեւանը պետք է պաշտպանված լինի, Աստված չանի, որ մենք ունենանք խնդիրներ, արդյո՞ք Երեւանը պատրաստ է դրան դիմակայելուն՝ ենթակառուցվածքների մասով, ինժեներական մասով կամ բնակիչների տեղեկացվածության մասով, պետք է համայքների պաշտպանությամբ զբաղվենք»,-ասաց Մնացականյանը:

Ինձ բացարձակապես չի կաշկանդում, որ Մարությանն ու Ավինյանը մասնակցում են ավագանու ընտրություններին. Վիկտոր Մնացականյան

Խայտառակություն է Երևանում կատարվողը՝ 5 տարի որևէ բան չարեցին. ՔՊ-ի հետ չենք համագործակցի

«Հիմա քաղաքապետարանն ավելի շատ է փողի վրա նստած». Վիկտոր Մնացականյանը՝ մարդամոտ Երեւանի ու ծրագրերի մասին