«Ժամանակը գին չունի: Գուցե մեր ուզած ամեն ինչ չէ, որ կարողանում ենք տեղավորել մեր ուզած ժամանակի մեջ: Սակայն կարևոր է միշտ ձգտել դրան: Երևանը տուն, շենք լինելուց առաջ նաև մշակույթ է, որի կրողն ու ստեղծողը մարդիկ են։ Քաղաքացին է ձևավորում քաղաքը, հետո՝ նաև երկիրը։
Մենք ձգտելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ յուրաքանչյուր ծրագրի առանցքում տեսնելով քաղաքացուն և երկիրը: Սա է «ՀԱՂԹԱՆԱԿ» կուսակցության տեսլականի հիմնասյուներից մեկը:
Այս փուլում մեր նպատակն է ձեզ հետ միասին ունենալ ամեն ինչ տեսնող ու ոչնչի վրա աչք չփակող, ամեն ինչ լսող և լսածից եզրակացություն անելու ունակ, աշխատող և աշխատանքը հարգող քաղաքային իշխանություն և իշխանավոր, որի համար պաշտոնը բեռ չէ, ոչ էլ ինքը՝ պաշտոնի բեռնակիրը»:
Երևանի քաղաքապետի թեկնածու

«Հաղթանակ» կուսակցությունը համախոհների և համակիրների թիմ է, որը միավորվել է հստակ նպատակների, հասկանալի ու իրատեսական գաղափարների շուրջ:
Մենք մասնագիտական փորձ, հմտություն և կարողություն ունեցող անհատներ ենք, որոնք ասելիք ու անելիք, տեսլական ունեն՝ Երևանի վաղվա օրվա վերաբերյալ։
Մենք ներկայացնելու ենք նրա՛նց, ում ձայնը պետք է լսելի լինի բոլոր հարթակներում և ատյաններում, նրա՛նց, որոնք կարծում են, թե իրենց ոչ ոք չի ներկայացնում, նրա՛նց, որոնք հենց մե՛ր կարիքն ունեն...
«Հաղաթանակ»-ի հաջողությունը իրատեսական, մտածված, մարդամոտ քաղաք ստեղծելու ծրագրի ու նպատակի հաղթանակն է։
«Victory Plan»-ը մարդու կյանքի, քաղաքի, համակարգերի բարելավմանը միտված ծրագիր է։
Այս պահին մեր առաջնային նպատակը բացառապես քաղաքային է,և այդ հիմնավորմամբ ենք մասնակցում Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին: Որպես քաղաքական կուսակցություն՝ մենք ունենք քաղաքային ծրագրեր և նպատակներ ՝ ԴԱՐՁՆԵԼ ԵՐԵՎԱՆԸ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԵՎ ՄԱՐԴԱՄՈՏ ՔԱՂԱՔ:
Որովհետև քաղաքի դեմքը մարդիկ են։
Որովհետև քաղաքը ստեղծվում է մարդկանց շուրջ։
«Հաղթանակ» կուսակցության
նախընտրական ծրագիրը՝
«Հաղթանակ» կուսակցության
նախընտրական ծրագիրը՝
«ՎԻԿՏՈՐԻ ՊԼԱՆ»/ VICTORY PLAN». Այսպես է կոչվում Երևանի հրատապ խնդիրների լուծմանն ուղղված մեր ծրագիրը, որը պատրաստվում ենք իրականացնել՝ Ձեր ձայնը ստանալով ։
Այն համակարգված և մտածված գործողությունների հստակ ծրագիր է, կոնկրետ միջոցառումների և գործողությունների պլան և գործնական քայլերի հաջորդականություն՝ Կենտրոնից մինչև Աջափնյակ, Նոր Նորքից Նուբարաշեն, Շենգավիթից Մալաթիա-Սեբաստիա՝ ընդգրկելով ամբողջ համայնքը ։
Ծրագիրը ներառում է քաղաքային տնտեսության բոլոր ոլորտները՝ վերջնական նպատակ համարելով հարմարավետ, ապրելու, արարելու, աշխատելու և հանգստանալու հարմար քաղաք ունենալը։
Ծրագրի առանձնահատկությունը համակարգային մոտեցումն է, որտեղ քաղաքային կռավարման յուրաքանչյուր ուղղություն չի խանգարում, այլ փոխլրացնում է մեկը մյուսին։
«Victory Plan»-ը գործնական և գործարկվելու պատրաստ փաստաթուղթ է մեկ առանցքային հիմնավորմամբ՝ ԵՐԵՎԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԵՎ ՄԱՐԴԱՄՈՏ ՔԱՂԱՔ:
Ձեր նվիրատվությունը թույլ կտա լիարժեք իրականացնել «Հաղթանակ» կուսակցության քարոզարշավը՝ Երևանի ավագանու ընտրություններում հաջողություններ գրանցելու համար։
Նույնիսկ քարոզարշավի համար մենք մշակել ենք համակարգային և տարբերվող լուծումներով գործողություններ, որտեղ յուրաքանչյուր ծախս նվազեցված է, իսկ արդյունավետության բարձրացումը՝ առաջնային։
Ձեր մասնակցությամբ դուք օգնելու եք մեզ՝ մոտեցնել Մարդամոտ Երևան ունենալու բոլորիս երազանքը, դուք քաջալերելու եք մեզ՝ ձեր մասնակցությամբ փաստել, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։